Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը`

1) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության համար, ինչպես նաև տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին.

2) միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումի հիման վրա տրամադրում է տեղեկատվություն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ.

3) իր նախաձեռնությամբ միգրացիայի հարցերով լիազոր մարմնին կարող է տրամադրել տեղեկատվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման հիմքերի առկայության վերաբերյալ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։