Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին պարբերության «զորքերը կամ» բառերը փոխարինել «զորքերը,» բառով, իսկ նույն մասը «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «կամ ազատազրկման վայրի վարչակազմը» բառերով.
2) 4-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սահմանապահ զորքերի, Ոստիկանության կամ ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ապաստան հայցողի և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամների՝ վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված գրավոր որոշում նրանց՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչև 72 ժամ տևողությամբ պահելու մասին, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Պատճառաբանված գրավոր որոշումը տրամադրվում է ապաստան հայցողին իր համար հասկանալի լեզվով: Որոշումը պետք է ներառի այն բողոքարկելու ընթացակարգերը:
Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն ձևավորված միջազգային չափանիշներին:».
4) 7-րդ մասը «ՄԱԿ ՓԳՀ-ի» հապավումից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների» բառերով.
5) 9-րդ մասի «զորքերը կամ» բառերը փոխարինել «զորքերը,» բառով, նույն մասը «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «, միգրացիայի հարցերով լիազոր մարմինը և ազատազրկման վայրի վարչակազմը» բառերով, «իրավունքների» բառից հետո՝ «, ներառյալ՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի,» բառերով, իսկ նույն մասի «ՄԱԿ ՓԳՀ դիմելու մասին» բառերը փոխարինել «ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու հնարավորության մասին» բառերով: