Հոդված 33
Հոդված 33.
Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 59. Ապաստան տրամադրելու դիմումը կրկնակի ներկայացնելը
1. Ապաստան տրամադրելու կրկնակի դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:
2. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը կրկնակի դիմումը քննության է առնում հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.
1) առաջացել են նոր հանգամանքներ.
2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել նախկին դիմումի քննության ընթացքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանների առկայությունը պարզելու համար միգրացիայի հարցերով լիազոր մարմինը հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած և վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:»: