Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) վերնագրի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լիազոր մարմինը փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարում, երբ անձին փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո պարզվում է, որ նրան փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր, ներառյալ, երբ կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ անձի նկատմամբ կիրառելի են եղել բացառման հիմքերը:».
3) 2-րդ մասի «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով: