Հոդված 2. Դրոշմապիտակների ձևը և կիրառման ոլորտները
Հոդված 2. Դրոշմապիտակների ձևը և կիրառման ոլորտները
1. Սույն օրենքի իմաստով դրոշմապիտակ է համարվում սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող, ծալքագծված փայլաթիթեղի մաս ունեցող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրոշմավորված կրիչներ արտադրողին կամ ներմուծողին, ընդ որում, ներմուծված և տեղում արտադրված կրիչների դրոշմապիտակները տարբերվում են գույներով և համապատասխանաբար «տեղական» կամ «ներմուծված» մակագրություններով:
2. Ինքնասոսնձվող դրոշմապիտակների դարձերեսին քսված սոսինձը և դրոշմապիտակի ծալքագծերը պետք է բացառեն դրանց անվնաս պոկելու և դրոշմապիտակի բազմակի oգտագործման հնարավորությունը: Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:
3. Դրոշմապիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ դրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս վարում են դրոշմապիտակների առանձին հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար oրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Եթե այլ բան չի բխում սույն օրենքից, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտականություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք (այսուհետ` անձինք), Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:
(2-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-44-Ն)