Հոդված 7. Վնասված և (կամ) չօգտագործված դրոշմապիտակների վերադարձման կարգը
Հոդված 7. Վնասված և (կամ) չօգտագործված դրոշմապիտակների վերադարձման կարգը
1. Դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը համարվում է համախառն եկամուտից նվազեցման ենթակա ծախս (նյութական ծախս), բացառությամբ եթե ստացված դրոշմապիտակները չեն օգտագործվել և չեն վերադարձվել:
2. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները, համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտի օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, վերադարձվում են լիազոր մարմին:
3. Վնասված դրոշմապիտակները վերադարձվում են լիազոր մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
4. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված դրոշմապիտակների թվին, տեսակին համապատասխան հարկ վճարողը հաշվարկում է, իսկ չհաշվարկվելու դեպքում` լիազոր մարմինը առաջադրում է շահութահարկի (եկամտահարկի) (իսկ անձը ԱԱՀ վճարող համարվելու դեպքում` նաև ավելացված արժեքի հարկի մասով) հարկային պարտավորություն` ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույն տեսակի ապրանքի համար կիրառված միջին գներից: Նախորդ կիսամյակում նույն տեսակի ապրանքի իրացումների բացակայության դեպքում սույն մասով սահմանված հարկային պարտավորությունները հաշվարկվում են ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարող նույնանման ապրանքի համար կիրառված միջին գներից, իսկ նման իրացումների բացակայության դեպքում` համեմատելի հանգամանքներում այլ հարկ վճարողների կողմից կիրառված գներից:
5. Հարկ վճարողի վերադարձրած դրոշմապիտակները լիազոր մարմինը չի ընդունում, եթե`
1) դրոշմապիտակները չեն փակցված առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.
2) դրոշմապիտակների սերիան և դրա կենտրոնական մասը տեսանելի չեն.
3) դրոշմապիտակի պատռված մասերը միացված չեն.
4) վերադարձվող դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) չեն կազմում սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
6. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցումից:
7. Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծվող կրիչների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում (համապատասխան թույլատվության դեպքում` մաքսատան, կամ մաքսակետի տարածքում կամ մաքսային պահեստում): Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա կրիչների սույն օրենքով սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:
8. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կրիչների դրոշմավորումը իրականացվում է արտադրողի ընտրած տարածքում:
9. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:
(7-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-44-Ն)