Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-18-ից մինչև 2016-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. Դրոշմապիտակների ձեռքբերման կարգը

գործել է մինչև 2016-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Դրոշմապիտակների ձեռքբերման կարգը

1. Դրոշմապիտակները տրամադրում է լիազոր մարմինը` դրոշմապիտակի ձեռքբերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

2. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող և Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`

1) դրոշմապիտակների ձեռքբերման հայտը.

2) դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին (բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի).

4) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված կրիչները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետություն կրիչներ ներմուծող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 90 oր ժամկետով` օտարերկրյա պայմանադիր կողմին ուղարկելու (ժամանակավոր արտահանելու) և դրանցով կրիչները դրոշմավորելու համար: Լիազոր մարմինը մինչև 90-oրյա ժամկետի ավարտն oտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է դրոշմապիտակների տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 oրով: Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:

5. Դրոշմապիտակների տրամադրման հայտը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում, որը չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու իրավունքից:

6. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում դրոշմապիտակները անձանց տրամադրվում են 10-օրյա ժամկետում:

8. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-44-Ն)

9. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերում որևէ կեղծիք հայտնաբերվելու դեպքում հայտ ներկայացրած անձի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 19.03.12 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։