Հոդված 3. Դրոշմավորման ենթակա ապրանքները և դրանց բովանդակությունը
Հոդված 3. Դրոշմավորման ենթակա ապրանքները և դրանց բովանդակությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կրիչների վրա իրացման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կրիչի կամ դրա փաթեթավորման վրա պարտադիր կերպով պետք է հայերեն նշված լինեն ստեղծագործության անվանումը, արտադրող կամ ներմուծող անձի լրիվ անվանումը, հասցեն:
(3-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-44-Ն)