Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքով սահմանված դրոշմավորման կարգը չի տարածվում այն կրիչների վրա, որոնք`
1) տարանցիկ փոխադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով.
2) պարունակում են համակարգչային ծրագրեր և տվյալների բազա և մտնում են որևէ սարքավորման լրակազմի մեջ.
3) կցված են գրքերին, ամսագրերին, տեղեկատուներին և պարունակում են դրանց էլեկտրոնային բովանդակությունը.
4) ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անձնական օգտագործման նպատակներով, ընդ որում, ներմուծվող կրիչների քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) թողարկվել և (կամ) ներմուծվել են մարդասիրական օգնության և բարեգործական շրջանակներում և ենթակա են անհատույց բաշխման.
6) ներմուծվել են գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների կողմից սեփական կարիքների համար և ենթակա չեն իրացման:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-44-Ն)