Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 1-ին և 3-րդ հոդվածներում սահմանված տեղակայանքների կամ գործունեության հետ կապված միջուկային վթարի առաջացման դեպքում Կողմերի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի մասին տեղեկատվության փոխանակման պայմանները:
Սույն Համաձայնագիրը, միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասով, տարածվում է ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում այն տեղակայանքների և գործունեության տեսակների վրա, որոնք նշված են 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 1-ին հոդվածում: