Հոդված 4
Հոդված 4
Ցանկը հաստատելու և (կամ) Ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած`
ա) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված և իրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,
բ) Ցանկում ներառված ապրանքների` Միության մաքսային տարածք ներմուծում և (կամ) արտադրություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները մակնշում են հսկիչ նշաններով և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
դ) Ցանկում ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հսկիչ նշաններով մակնշում են այդ ապրանքների մնացորդներն այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
ե) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր և (կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում` նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, հսկիչ նշաններով մակնշում են այդ ապրանքները և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդ տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։