Հոդված 5
Հոդված 5
1. Անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմիններն անդամ պետությունների վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ համատեղ ապահովում են Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը։
2. Սույն Համաձայնագրի կատարման դիտանցում և հսկողություն, Ցանկում ներառված ապրանքների` անդրսահմանային առևտրի ժամանակ շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ապահովվում է տեղեկատվական փոխգործակցություն` անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների, ինչպես նաև անդամ պետությունների իրավասու (լիազոր) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև։
3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ սույն Համաձայնագրով սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կնախատեսեն։