Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«անդամ պետության իրավասու (լիազոր) մարմին»` անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է ապահովելու`
այն ապրանքների շրջանառության հսկողությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,
հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների մակնշման ազգային համակարգի գործունեությունը,
անդամ պետության գործադիր իշխանության մարմինների` այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,
«հսկիչ (նույնականացման) նշան»` խիստ հաշվետվության ձևաթուղթ` կեղծումից պաշտպանության տարրերով (միջոցներով) (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը նախատեսված է ապրանքների մակնշման համար։ Թույլատրվում է ներկառուցված ռադիոհաճախականությունների նշումներ պարունակող հսկիչ նշանների կիրառումը,
«հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշում»` հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա,
«ապրանքների շրջանառություն»` անդամ պետությունների տարածքներում ապրանքների պահպանություն, փոխադրում, արտադրություն, Եվրասիական տնտեսական մաքսային տարածք ներմուծում, ձեռքբերում և իրացում (վաճառք),
«մեծածախ առևտուր»` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ` դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում` վերավաճառքի համար) կամ այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն անձնական, ընտանեկան, կենցաղային և նմանատիպ այլ օգտագործման հետ,
«մանրածախ առևտուր»` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ` դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ,
«ապրանքներ»` արտադրանք ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշելու մասին որոշում,
«առևտրային գործունեություն»` ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակ,
«ապրանքների անդրսահմանային առևտուր»` ապրանքների` մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվող մեծածախ առևտուր։