Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրով սահմանվում է հսկիչ (նույնականացման) նշաններով (այսուհետ` հսկիչ նշաններ) ապրանքների մակնշման կարգը` այն ապրանքներն ըստ «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի մակնշման պիլոտային (փորձնական) ծրագիրը 2015 - 2016 թվականներին իրագործելիս, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ նշաններով մակնշման մասին որոշում։
2. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի ապրանքների շրջանառության հետ, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ նշաններով մակնշման մասին որոշում, ինչպես նաև այն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, որոնք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում իրականացնում են նման ապրանքների շրջանառություն և (կամ) օգտագործում։