Հոդված 2. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 2. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին և Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպես նաև դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
(2-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)