Հոդված 31. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ
Հոդված 31. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ
Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում: Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
1) տղամարդիկ` կանանցից.
2) անչափահասները` չափահասներից.
3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանցից.
4) (կետը հանվել է 15.06.22 ՀՕ-249-Ն)
5) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից.
6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք` մյուսներից.
7) դատապարտյալները և ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
8) միևնույն քրեական վարույթում ներգրավված կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարականի հիման վրա.
9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուսներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
10) (կետն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-249-Ն)
11) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու նպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:
Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջները պահպանվում են նաև ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրման ընթացքում:
Տասնութ տարին լրացած և դրական բնութագրվող կալանավորված անձը մինչև քսանմեկ տարեկանը լրանալը պահվում է անչափահասների համար նախատեսված՝ կալանավորվածներին պահելու վայրում:
(31-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-3-Ն, 08.04.08 ՀՕ-10-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)