Հոդված 33. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հսկողության ներքո: Հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական և էլեկտրոնային միջոցներ:
Ձերբակալված և կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության` նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման և լուսանկարման: Խուզարկությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին, իսկ փաստաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամ կալանավորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են պահպանության կամ ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում ոչնչացվում են` ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն: