Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-29-ից մինչև 2023-02-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը

գործել է մինչև 2023-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը

(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:

Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:

Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

(7-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։