Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 3. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ձերբակալման մասին քննիչի կայացրած որոշումն է:
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու կամ հանձնելու համար կալանավորելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
(3-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-43-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)