Հոդված 46. Ազգային ժողովի նիստերի սղագրումը
Հոդված 46. Ազգային ժողովի նիստերի սղագրումը
1. Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:
2. Նիստերի սղագրությունը կարող է հրատարակվել, բացառությամբ դռնփակ նիստերի։
3. Չորսօրյա նիստերի, արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի ավարտից հետո՝ տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները և ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան, իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:
4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:
5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:
(46-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)