Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2007-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 54. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

գործել է մինչև 2007-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 54. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում։

2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2.1. Եթե սույն հոդածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ։

4. Հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է հետաձգվել գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ։

(Վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։