Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-24-ից մինչև 2011-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

գործել է մինչև 2011-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

բ) արձակվել է Ազգային ժողովը.

գ) նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը.

դ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.

զ) նա դատապարտվել է ազատազրկման.

է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.

թ) նա տվել է հրաժարական՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.

ժ) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «զ», «է», «ը» և «ժ» ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(12-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։