Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը
Հոդված 37. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը
1. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:
2. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝
ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.
բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.
գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:
3. Չորսօրյա նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝
ա) սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը, բացառությամբ «է» ենթակետում նշվածի.
բ) նախորդ չորսօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.
գ) նախորդ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)
ե) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)
զ) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)
(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)
(37-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)