Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-29-ից մինչև 2014-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 64. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

գործել է մինչև 2014-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 64. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը՝ հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը՝ հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, և առաջարկել՝

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ.

բ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ:

4. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 3-րդ կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է շրջանառությունից:

5. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7 օրվա ընթացքում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին և Աշխատակազմ և տեղադրվում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում:

(64-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։