Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները
Հոդված 56. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները
1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ խոսափողից, քվեարկությունից առաջ և հետո՝ մինչև հերթական հարցի զեկուցումը:
2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝
ա) հանդես գալ սույն օրենքի 49-րդ հոդվածում (բացառությամբ «ա», «գ», «դ», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժե» և «ժզ» ենթակետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության.
բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.
գ) հանդես գալ քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնելու մասին առաջարկությամբ և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.
դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.
ե) սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հանդես գալ առարկությամբ.
զ) սույն օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.
է) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաև իր ելույթում:
(56-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69 Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 12.04.11 ՀՕ-70-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն, փոփ. 13.09.12 ՀՕ-174-Ն)