Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2007-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

գործել է մինչև 2007-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները՝

ա) հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.

բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

ե) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի՝ ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

ը) հարցի քննարկումը մինչև մեկ ժամով ընդմիջելու մասին։

թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.

ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին.

ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.

ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին:

(49-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

(ՀՀ Սահմանադրության 62 հոդվածին հակասող և անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 49 հոդվածի «ե» կետով նախատեսված դրույթը 16.02.07 ՍԴՈ-678 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։