Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը
Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը
1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա իր տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում՝ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:
2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ, Կառավարություն և Վերահսկիչ պալատ:
3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝
ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.
բ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.
գ) Կառավարության ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:
5. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: