Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-12-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգը

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 94. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգը

1. Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման հարցը քննարկվում է, եթե այն պաշտոնապես՝

ա) հայտարարվում է Ազգային ժողովի նիստում.

բ) ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին։

2. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման մասին հարցը քննարկվում է արտահերթ՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(94-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։