Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
1. Պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝
ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.
բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.
դ) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում նա ընդգրկված է:
2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
3. Պատգամավորի պահվածքի կանոնները սահմանվում են օրենքով:
(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն)