Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-12-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 92. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը

1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հանրապետության Նախագահը որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

3. Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան՝ Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման հարցով սահմանադրական դատարան դիմելու՝ պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձևաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ միասին ուղարկում է սահմանադրական դատարան:

5. Սահմանադրական դատարանը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի դիմումը քննարկում է արտահերթ և եզրակացություն է տալիս 24 ժամվա ընթացքում:

6. Հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովում, արտահերթ կարգով, առանց քննարկման, քվեարկության է դրվում Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

7. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 6-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։