Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-24-ից մինչև 2011-01-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 95. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

գործել է մինչև 2011-01-08Բացել ARLIS-ում

Հոդված 95. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, և հանդես է գալիս գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

2. Եզրափակիչ ելույթում, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով, Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է սահմանադրական դատարան, և հարցի քննարկումն ընդմիջվում է մինչև սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը:

3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(95-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-404-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։