Հոդված 109. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը
Հոդված 109. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը
1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը։
2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ:
3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝
ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.
բ) Տնտեսական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
(109-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն, 19.03.12 ՀՕ-111-Ն)