Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը
Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը
1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական և լիազորած ներկայացուցիչները, վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:
3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված և օրենքով նախատեսված այլ անձինք:
4. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:
5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները և պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:
(28-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)