Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-29-ից մինչև 2014-04-12։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-04-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 38. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը

գործել է մինչև 2014-04-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը

1. Հերթական նստաշրջանի առաջին նիստն սկսվում է նստաշրջանի և ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

2. Չորսօրյա նիստերն սկսվում են հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ինչպես նաև ընթացիկ չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ:

3. Հերթական նստաշրջանի օրակարգը հաստատելու, դրանում լրացումներ կատարելու և չորսօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը քննարկվում են առանձին-առանձին:

4. Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու և չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20-ական րոպե:

5. Հարցերը տրվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝

ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.

բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչև երկու րոպե.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-69-Ն)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-69-Ն)

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում հարցերի, կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում՝ հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ մասում.

բ) հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե հերթական նստաշրջանի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

9. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի քննարկումն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որտեղ նա, ելնելով քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում՝

ա) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում հարցերի կամ դրանց մի մասի ընդգրկումը հետաձգելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում մնացած, իսկ չընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում բոլոր հարցերի ընդգրկումը հետաձգելու մասին հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը հետաձգելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասում.

բ) չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որի ընդունվելու դեպքում չորսօրյա նիստերի օրակարգի նախագծի առաջին մասի մնացած և երկրորդ մասի բոլոր, իսկ չընդունվելու դեպքում նախագծի առաջին և երկրորդ մասերի բոլոր հարցերը քվեարկվում են առանձին-առանձին:

Եթե չորսօրյա նիստերի օրակարգում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդգրկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

10. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը հերթական նստաշրջանի, իսկ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետում թվարկված հարցերը՝ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)

12. Չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաև դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)

(38-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։