Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը
Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը
1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) և կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված աշխատատեղ, ինչպես նաև խոսափողով ու անվանական էլեկտրոնային քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաև պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ ժամանակահատվածը: Հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ:
3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի և պատգամավորի վարձատրությունը սահմանվում է օրենքով:
4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:
6. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
7. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)
8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:
9. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)
(8-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)