Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-29-ից մինչև 2014-04-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 9.2

գործել է մինչև 2014-04-12Բացել ARLIS-ում

Հոդված 9.2.

Պատգամավորի գործունեության սահմանափակումների ապահովումը

1. Պատգամավոր ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման ընդունումից հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

ա) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

բ) դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

գ) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

դ) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից,

ե) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, եթե դա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի համաձայն չի համարվում գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է պատգամավորի ընտրության (համամասնական և մեծամասնական ընտրակարգով) արդյունքներով որոշումների վիճարկման մասին գործը սահմանադրական դատարանում քննության ընդունվելու օրվանից մինչև այդ գործով սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը:

3. Պատգամավորն իրավունք ունի մինչև վճարովի հիմունքներով գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանքի անցնելը սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված կարգով դիմելու Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին (այսուհետ` Էթիկայի հանձնաժողով) և ստանալու նրա եզրակացությունը:

4. Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման:

(9.2-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։