Հոդված 3
Հոդված 3
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։
2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ է մտնում նման որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 16-րդ կետով նախատեսված կարգով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված)։
3. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք (այսուհետ՝ Միություն) ներմուծվող (ներմուծված) և(կամ) անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։
Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորումը Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։
4. Ցանկը հաստատելու և(կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.
ա) արգելվում է անդամ պետությունների տարածքներում Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումն ու վաճառքը իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից առանց հսկիչ նշանների կամ սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններ՝ Ցանկում ընդգրկված ապրանքների տրանսպորտային փոխադրման ևնման շինություններում նշված ապրանքների պահպանման։
բ) Ցանկում ներառված ապրանքների՝ «վերաներմուծում» և«ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է այդպիսի ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ ևսույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։
Հսկիչ նշաններով դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում, եթե նման դրոշմավորման հնարավորությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։
5. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորման մասին պահանջները չեն տարածվում հետևյալ դեպքերում.
ա) մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,
բ) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների տրանսպորտային փոխադրում,
գ) փորձարկումների անցկացման համար նախատեսված անհրաժեշտ քանակությամբ ապրանքների փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում ևպահպանում՝ ստանդարտացման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի ևնորմատիվ տեխնիկական ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով,
դ) միջազգային ցուցահանդեսների ևտոնավաճառների կազմակերպիչների ու մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ ևցուցանմուշներ ներմուծված ապրանքների պարագայում,
ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքների պարագայում,
զ) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ևգնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում ևպահպանում, որոնք իրականացվում են անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,
է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),
ը) մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում՝ մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում ևմաքսային պահեստներում,
թ) ապրանքների պահպանում ևօգտագործում դրանց արտադրողների կողմից,
ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդպիսի ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,
ժա) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների ևայնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում ևվաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է անդամ պետությունների հարկային ևմաքսային օրենսդրությամբ նախատեսված չկատարված պարտավորությունների հաշվին,
ժբ) անձնական օգտագործման համար ներմուծված ևմանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում ևօգտագործում ֆիզիկական անձանց կողմից։