Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կտեղեկացնեն անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների մասին։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի.

ա) հսկիչ նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը, ինչպես նաևայն տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք ներառված են լինելու հսկիչ նշաններում.

բ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները.

գ) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, ինչպես նաևայդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները.

դ) Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերի կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ևձևաչափին ներկայացվող պահանջները, ինչպես նաևայդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետները.

ե) անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը, ինչպես նաևսույն Համաձայնագրի կատարման դիտանցման ևհսկողության, ինչպես նաևՑանկում ներառված ապրանքների շրջանառության ու դրանց օգտագործման հսկողության ապահովման նպատակներով անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի միջևփոխանցվող տեղեկությունների կառուցվածքին ու ձևաչափին ներկայացվող պահանջները։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն հսկիչ նշանների իրացման ևհաշվառման կարգը։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կապահովեն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումն ու իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։

6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլի 1-ից ոչ ուշ, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը՝ ներքին սպառման, ինչպես նաևվերաներմուծման համար դրանց բացթողումից հետո, և(կամ) կորոշեն այդ պահեստային շինությունների ցանկը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։