Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ցանկը հաստատելու և(կամ) Ցանկում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց ևանհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված ևիրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերը.

բ) Ցանկում ներառված ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք և(կամ) արտադրությունն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները դրոշմավորում են հսկիչ նշաններով ևհսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

դ) Ցանկում ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և(կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի ապրանքների մնացորդները՝ հսկիչ նշաններով, դրոշմավորում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, ևապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

ե) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր և(կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, դրոշմավորում են այդ ապրանքները հսկիչ նշաններով ևհսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են.

զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք ևանհատ ձեռնարկատերերն այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդպիսի տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։