Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ, ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹՈՒՑ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին»՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմինը, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է ապահովելու`

հսկողությունն այն ապրանքների շրջանառության նկատմամբ, որոնց վերաբերյալ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում է ընդունվել.

հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային համակարգի աշխատանքը.

անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում.

«հսկիչ (նույնականացման) նշան»՝ կեղծումից պաշտպանող տարրերով (միջոցներով) խիստ հաշվետվության ձևաթուղթ (պաշտպանված պոլիգրաֆիական արտադրանք), որը նախատեսված է ապրանքների դրոշմավորման համար։ Թույլատրվում է կիրառել ռադիոհաճախականության ներկառուցված տարբերանշաններ պարունակող հսկիչ (նույնականացման) նշաններ.

«հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում»՝ հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա.

«ապրանքների շրջանառություն»՝ ապրանքների պահպանումը, փոխադրումը, արտադրությունը, ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, դրանց ձեռքբերումն ու իրացումը (վաճառքը) անդամ պետությունների տարածքներում.

«մեծածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ անձնական, ընտանեկան, կենցաղային ևնմանատիպ այլ օգտագործման հետ կապ չունեցող այլ նպատակներով օգտագործելու համար.

«մանրածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային ևայլ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու համար.

«ապրանքներ»՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ ևայլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված արտադրանք, որի վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում.

«առևտրային գործունեություն»՝ ապրանքների ձեռքբերման ևվաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակ.

«ապրանքների անդրսահմանային առևտուր»՝ ապրանքների՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվող մեծածախ առևտուրը։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։