Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի 1.1 և 2.1 բաժիններում նշված օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ Միության մաքսային տարածքով տեղափոխման հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ, ինչպես նաև Կողմերի պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման հետ կապված հարաբերությունները: