Հոդված 13. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
Հոդված 13. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բարձրադիրության ազդեցությունն է:
2. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բարձրադիրության նիշի` համաձայն հետևյալ սանդղակի.
Համայնքի բարձրադիրության
նիշի միջակայք ԲԳi
մինչև 1700մ 1,0
1700-2000մ 1,2
2000մ -ից ավել 1,4
որտեղ`
ԲԳi-ն - i-րդ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքն է:
3. Համայնքի բարձրադիրության նիշի ցուցանիշը համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրում տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի` ծովի մակերևույթից ունեցած բարձրությունն է:
(13-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)