Հոդված 14. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
Հոդված 14. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ազդեցությունն է:
2. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1), որտեղ`
ԲՔԳi-ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքն է,
ԲԹi -ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվն է:
(14-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)