Հոդված 12. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
Հոդված 12. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա նախկին շրջկենտրոնից, մարզկենտրոնից և Երևանից համայնքի հեռավորության ազդեցությունն է:
2. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՏՄԳi = 1+(0,3 x Հi.Մայր +0,6xՀi.Մարզ +0,1xՀi.Շրջ) / (0,3x Հմիջ .Մայր + 0,6xՀմիջ .Մարզ + 0,1xՀմիջ .Շրջ), որտեղ՝
ՏՄԳi-ն - i-րդ համայնքի տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքն է,
Հi.Մայր-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հi.Մարզ-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մարզկենտրոնից,
Հi.Շրջ-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է նախկին շրջկենտրոնից,
Հմիջ.Մայր-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հմիջ.Մայր = ∑i Հi.Մայր / ՀԹ ՀՀ , որտեղ`
∑i Հi.Մայր-ը - բոլոր համայնքների` մայրաքաղաքից ունեցած հեռավորությունների հանրագումարն է,
ՀԹ ՀՀ-ն - համայնքների ընդհանուր թիվն է,
Հմիջ.Մարզ-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց մարզկենտրոնից,
Հմիջ .Մարզ = ∑i Հi .Մարզ / ՀԹ ՀՀ , որտեղ`
∑i Հi.Մարզ-ը - բոլոր համայնքների` իրենց մարզի մարզկենտրոնից ունեցած հեռավորությունների հանրագումարն է,
Հմիջ.Շրջ-ը – բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց նախկին շրջկենտրոնից,
Հմիջ .Շրջ = ∑i Հi .Շրջ / ՀԹ ՀՀ , որտեղ`
∑i Հi.Շրջ-ը - բոլոր համայնքների` իրենց նախկին շրջկենտրոնից ունեցած հեռավորությունների հանրագումարն է:
(12-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)