Հոդված 15. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
Հոդված 15. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի ազդեցությունն է:
2. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԲՏԿԳi = 1 + (Բi.Ե + Բi.Ծ ) / Բi ) / (ԲՀՀ.Ե + ԲՀՀ.Ծ) / ԲՀՀ) , որտեղ`
ԲՏԿԳi-ն - i-րդ համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի գործակիցն է,
Բi.Ե-ն - i-րդ համայնքի 0-16 տարեկան բնակչության թիվն է,
Բi.Ծ-ն - i-րդ համայնքի կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության թիվն է,
Բi-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԲՀՀ.Ե-ն - բոլոր համայնքների 0-16 տարեկան բնակչության թվի հանրագումարն է,
ԲՀՀ.Ծ-ն - բոլոր համայնքների կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության թվի հանրագումարն է,
ԲՀՀ-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը):