Հոդված 16. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկման բանաձևը
Հոդված 16. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկման բանաձևը
1. Համայնքի ծախսային գործակիցը հավասար է մասշտաբի, տրանսպորտային մատչելիության, համայնքի բարձրադիրության, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի, բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնների հանրագումարին` իրենց համապատասխան տեսակարար կշիռներով:
2. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԾԿԳi .հաշ. = ∑(Կ.ո x ԾԳ.ոi ), որտեղ`
ԾԿԳiհաշ.-ը - i-րդ համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքն է,
Կ.ո-ը - ո - րդ ծախսային գործոնի տեսակարար կշիռն է,
ԾԳ.ոi-ը - i-րդ համայնքի ո - րդ ծախսային գործոնի արժեքն է:
ԾԿԳi հաշ. = Կ.ՄԳ x ՄԳi+Կ.ՏՄԳx ՏՄԳi+Կ.ԲԳ X ԲԳi+Կ.ԲՔԳ x ԲՔԳi +Կ.ԲՏԿԳ x ԲՏԿԳi
ԾԿԳi հաշ. = 0.3xՄԳi + 0.2xՏՄԳi + 0.15xԲԳi + 0.25 x ԲՔԳi + 0.1 x ԲՏԿԳi
3. Համայնքի ծախսային գործակիցը համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքի նորմավորված ցուցանիշն է: Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը նորմավորվում է հետևյալ բանաձևով.
ԾԿԳi = ԾԿԳi հաշ. / ԾԿԳ.միջին , որտեղ`
ԾԿԳi-ն - i-րդ համայնքի ծախսային գործակցի նորմավորված ցուցանիշն է (համայնքի ծախսային գործակիցը),
ԾԿԳ.միջին-ը - բոլոր համայնքների ծախսային գործակիցների միջին կշռված ցուցանիշն է,
ԾԿԳ.միջին-ը = ∑ (ԾԿԳi.հաշx Բi) / Բ ՀՀ