Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ
Հոդված 18. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների` 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:
2. 2022 և 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`
1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).
2) 2016-2023 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:
3. 2022 և 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Դ.Ա=Դ2016 փաստացի, որտեղ`
Դ.Ա-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:
4. 2022 և 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 և 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi, որտեղ`
ՀՀi-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,
ԳՀi-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,
ՄՀi-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏi-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:
5. Անկախ սույն օրենքով սահմանված դոտացիայի հաշվարկման կարգից` 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում և հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարը):
6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:
7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(18-րդ հոդվածը խմբ. 05.12.19 ՀՕ-269-Ն, 28.10.21 ՀՕ-345-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2016 թ. նոյեմբերի 12
Երևան
ՀՕ-202-Ն