Հոդված 29. Միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում
Հոդված 29. Միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում
1. Սույն օրենքով Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող դրույթները տարածվում են նաև միջազգային կամ օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումների գործունեության վրա:
2. Միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում գործող առանձնացված ստորաբաժանումները չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով և գործում են հիմնադրողի անունից ու նրա հաստատած կանոնադրության հիման վրա, որը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Նրանց գործունեությունը կարող է դադարեցվել հիմնադրողի որոշմամբ կամ դատարանի վճռով` լիազոր մարմնի պահանջով, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում: