Հոդված 9. Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները
Հոդված 9. Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները
1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
2. Պետությունը կազմակերպություններին օգնություն և աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով:
3. Կազմակերպությունը իր կամ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևով ամբողջությամբ իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին և այլ միջոցառումների:
4. Պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը: