Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-02-ից մինչև 2020-04-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Վերստուգող մարմինը

գործել է մինչև 2020-04-24Բացել ARLIS-ում

Հոդված 25. Վերստուգող մարմինը

1. Եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում, ապա Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող մարմնի եզրակացության հետ միասին:

2. Վերստուգող մարմինն իրավասու է`

1) տարին մեկ անցկացնելու Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

2) ծանոթանալու Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնելու նրա մարմիններին.

3) պահանջելու և ստանալու Կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկություններ.

4) իրականացնելու Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հաշվետվությանը կից ներկայացվում է վերստուգող մարմնի եզրակացությունը, որն առնվազն պարունակում է տվյալներ`

1) Կազմակերպության գույքի և ստացման աղբյուրների.

2) Կազմակերպության իրականացրած ծրագրերի և դրանց արդյունավետության.

3) ծրագրերի իրականացման ընթացքում ծախսված միջոցների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։